Խորհրդարանի բոլոր պատգամավորները՝ ընդդիմադիր թե իշխանական, պետք է պարզաբանումներ մտցնեն էլեկտրաէներգիայի թանկացման պատճառների մեջ։ Այս մասին մայիսի 15-ին խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։
Խմբակցությունն արդեն ստորագրահավաք է սկսել եւ մտադիր է մինչեւ երկուշաբթի օրը հավաքել անհրաժեշտ 44 ստորագրությունները՝ հարցը լիագումար նիստի ժամանակ արտահերթ կարգով բարձրացնելու համար։ Իշխանական պատգամավորները մտահոգվելու պատճռ չունեն։ «Մեր հայտարարությունը ոչ մեկի դեմ չէ։ Պետք է պարզաբանումներ մտցնենք հանուն մեր ժողովրդի»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ այս պահին ՀԷԿ սակագինը բնակչության համար կազմում է 41.85 դրամ մեկ կՎտ/ժ-ի դիմաց ղերեկը եւ 31.85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ը պահանջում է բարձրացնել համապատասխանաբար 58 եւ 48 դրամ։




























