«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները գրավել են Իրաքի Ռամադի քաղաքի վարչական շենքը: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:

Նշվում է, որ զինյալներն ամիսներ շարունակ սպառնում էին գրավել Ռամադին: Առաջընթացը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ջիհադականները փորձել են մի քանի ճակատով գրավել գավառը, այդ թվում՝ մահապարտ-ահաբեկիչների օգնությամբ:

Ըստ Gazeta-ի, ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրաքում իրականացված ահաբեկչության հետեւանքով 10 ոստիկան է զոհվել: