Հայաստանի գյուղերի բնակիչները դեմ են համայնքների խոշորացմանը: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով մայիսի 17-ին նախանշված համայնքների խոշորացման շուրջ հանրաքվեն: Այն անցկացվելու է Դիլիջանում, Մեղրիում, Թումանյանում եւ մի շարք հարակից գյուղերում:

Զուրաբյանի խոսքով, խմբակցության ներկայացուցիչները եղել են Դիլիջանի մի քանի գյուղերում:

«Գյուղաբնակները մտավախություն ունեն, որ պետական ծառայություններն իրենց համար ավելի պակաս հասանելի կլինեն: Գյուղից կիլոմետրերով քաղաղ գնալ, իսկ երբեմն՝ նաեւ 10, 20 կմ: Ճանապարհը նույնպես, ինչպես հասկանում եք, լավագույնը չէ: Հասար, իսկ աշխատակազմում կա՛մ ոչ ոք չկա, կա՛մ բոլորը զբաղված են»,- հավելեց խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Ըստ Զուրաբյանի, եւս մեկ մտահոգություն էլ այն է, որ համայնքային հողերը կսկսեն առանց մարդկանց հարցնելու վաճառել: «Գյուղերից մեկում մեզ հսկայական արոտավայր ցույց տվեցին: Ասացին՝ դա իրենցն է: Իսկ եթե մեզ միավորեն եւ Դիլիջանում սկսեն որոշումներ կայացնել, ապա ցանկանան՝ կվաճառեն, իսկ մեզ չեն հարցնի»,- նկատեց Զուրաբյանը: