Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը դատախազության 2014թ հաշվետվությունը, ամենայն հավանականությամբ, ներկայացնելու է երեքշաբթի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, պետիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Նա նշեց, որ մինչ այդ երեք հարց կա օրակարգում ընդգրկված, դրանից հետո դատախազը հավանաբար երեքշաբթի կներկայացնի հաշվետվությունը: Կոստանյանը անձամբ ԱԺ-ում կներկայացնի հաշվետվությունը, հարակից զեկույց ընդգրկված չէ, կհնչեն հարցեր, պատասխաններ:

Նշենք, որ պատմության մեջ առաջին անգամ է, երբ դատախազության հաշվետվությունը լսում են ԱԺ-ում: Նախկինում երբեք նման բան չի եղել, հաշվետվությունը ընդամենը բաժանվում էր պատգամավորներին, իսկ այժմ գլխավոր դատախազը ստիպված կլինի պատասխանել նրանց հարցերին: