Թուրքիայի իշխող կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված հայտնի լրագրող Մարգար Եսայանը հայտնել է, թե արդեն սկսվել է Ստամբուլի հայկական որբանոցի սեփականության վկայականի վերադարձի գործընթացը։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցում Մարգար Եսայանը հայտնել է, որ «Քամփ Արմեն» անունով հայտնի հայկական մանկատունն այլեւս չի քանդվելու։ «Աշխատում ենք հարցը հիմքից լուծել։ Այստեղ բացի իրավական լուծումից, նաեւ քաղաքական կամք է անհրաժեշտ։ 1987 թվականին բռնազավթված հայկական որբանոցը ներկայիս սեփականատերը ցանկանում էր քանդել, սակայն այս պահին քանդումը դադարեցված է։

Կա վարչապետի հրահանգը։ Ժամանակ կպահանջվի, սակայն քաղաքապետարանն այս հարցը կլուծի՝ հանդիպելով ներկայիս սեփականատերերի հետ»,-ասել է Մարգար Եսայանը։

Նշենք, որ հիշյալ մանկատանն են մեծացել Հրանտ Դինքը եւ նրա կինը՝ Ռաքել Դինքը։