Տոկիոյի ծոցում խարիսխ ձգած տանկերից նավթի արտահոսք է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է Nhk-ը։
Հաղորդվում է, որ նավթը ծովն է թափվել Կավասակի քաղաքում Takamine տանկերից վառելիքը դատարկելու ժամանակ։ Թե որքան նավթ է թափվել ծով, չի հաղորդվում, փոխանցում է Gazeta-ն։
Այս պահին արտահոսքը դադարեցվել է։




























