Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքը, որը Մերձավոր Արեւելքի հնագիտական մարգարիտն է համարվում, հայտնվել է «Իսլամական պետության» գրոհների սպառնալիքի տակ։ Մայիսի 14-ին ԻՊ ջիհադականները դուրս են եկել Պալմիրայի հարեւանությամբ գտնվող Թադմոր քաղաք, սակայն նրանց առաջխաղացումը կասեցվել է սիրիական բանակի կողմից։
Պալմիրան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում։ Քաղաքը, որի հուշարձանները հելլենիստական դարաշրջանի նմուշներ են, ավերվել էր Սիրիայում քաղաքացիական պատերազմի տարիներին, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Պալմիրա քաղաքը գտնվում է սիրիական անապատներից մեկում։ Այն կառուցվել էր մ.թ.ա. 1-2-րդ դարերում՝ հռոմեական գերիշխանության օրոք։ Քաղաքի կենտրոնում պահպանվել են տաճարների եւ պալատների սյունաշարերը։






























