Դերասանուհի Լինդսի Լոհանը օգոստոսի 2-ին ազատ է արձակվել բանտից 13-օրյա բանտարկությունից հետո, հաղորդում է LA Times-ը:

Ազատումից հետո ընկերները նրան տեղափոխել են վերականգնողական կենտրոն: Գաղտնիք չէ, որ Լինդսին վաղուց հայտնի է իր սարսափելի վարքով, ու կենտրոնում է հայտնվում ոչ առաջին անգամ:

Լոհանը դատապարտվել էր 90-օրյա բանտարկության, որը կարող էր սահմանափակվել 13 օրով՝ լավ վարքի համար:

Ասում են, որ նա բանտում եղել է ամենահայտնի դատապարտյալը եւ իր երկրպագուներից 250 նամակ է ստացել: Բանտում նա նամակներ եւ ամսագրեր էր կարդում:

Նա դատապարտվել էր պայմանական ժամկետի պայմանները խախտելու համար: