Արգենտինայի Լա Ռիոհա նահանգում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել։