Ահաբեկչության եւ արմատական իսլամի սպառնալիքը կարող է միավորել հայերին եւ ադրբեջանցիներին։ Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում հայտարարել է ամերիկացի կոնգրեսական Դեյնա Ռորաբահերը։
«Կարծում եմ, որ եթե «Իսլամական պետությունը» շարունակի հաջողություններ գրանցել եւ նոր տարածություններ գրավել՝ սպանելով մարդկանց, ապա մենք ականատես կդառնանք նոր միության ձեւավորմանը, որում կհայտնվեն ազգեր, որոնք մինչ այդ տարաձայնություններ են ունեցել։
Մենք պետք է միասնություն ցուցաբերենք ԻՊ-ի դեմ պայքարում, քանի դեռ այն չի ոչնչացրել աշխարհը»,- հայտարարել է կոնգրեսականը։





























