Մասնագիտությամբ քանդակագործ բրիտանացի Աննաբել դե Վետտեն-Պետերսոնն իր ունակություններն օգտագործում է շոկոլադի հետ աշխատելու համար: Նա շոկոլադից իրականին զարմանալիորեն նման թռչունների, կենդանիների եւ մարդկանց գանգ է պատրաստում:
Ըստ Kedem-ի, իր զբաղմունքը կոմերցիայի վերածելու համար Աննաբելին պրոֆեսիոնալ սարք էր անհրաժեշտ, որը 1.000 ֆունտ սթեռլինգ արժե: Այն հավաքելու համար Աննաբելը դիմել է Kickstarter նախագծին եւ պահանջվածից երեք անգամ ավելի գումար հավաքել: Հիմա ցանկացողները կարող են շոկոլադե ցանկացած գանգ պատվիրել:





























