Մեքսիկայի Սյուդադ Ակունյա քաղաքում մոլեգնած  պտտահողմի հետեւանքով վիրավորվել է 229 մարդ, եւս 13-ը  մահացել են, տեղեկացնում են տեղական իշխանությունները։

Ներկայումս քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։ Պտտահողմի հարվածը վրա է հասել վաղ առավոտյան եւ տեւել է ընդամենը 6 վայրկյան։ Զոհերից եւ վիրավորներից բացի, վնասվել է 750 տուն, 50 մեքենա, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Քաղաքում ժամանակավոր ճամբարներ են տեղակայվել անօթեւան մնացած մարդկանց համար։