Վաշինգթոնի ոստիկանությունը տագնապի ազդանշանից հետո Կապիտոլիումից տարհանել է մարդկանց։ Կապիտոլիումի մերձակայքում գտնվող տուրիստական կենտրոնից նույնպես տարհանվել են հարյուրավոր մարդիկ։ Այս մասին տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը։

Արտակարգ իրավիճակի պահին Կապիտոլիումում կոնգրեսականներ չեն եղել։

Իրավապահները հետաքննում են, թե ինչ պատճառով է միացել տագնապի ազդանշանը։