Բելգիայի օդային տարածքն այսօր՝ մայիսի 27-ին, փակվել է էլեկտրացանցերի վթարի պատճառով, հաղորդում է Eurocontrol եվրոպական դիսպետչերական ծառայության Twitter-ի էջը:

«Օդային տարածքը փակելու ժամանակը երկարաձգվել է մինչեւ Գրինվիչի ժամանակով 14.00-ն»,-հաղորդում է Eurocontrol-ը:

Ըստ այդ տվյալների, նման քայլի պատճառը էլեկտրականոության մատակարարման խափանումն է: Belgocontrol բելգիական դիսպետչերական ծառայությունն ուսումնասիրում է տեղի ունեցածի պատճառները: