Ինդոնեզիայի Սումատրա կղզում ավտովթարից առնվազն 17 երեխա է մահացել: Այս մասին հաղորդում է The Jakarta Post պարբերականը:

Նախնական տեղեկատվությամբ, բեռնատարը, որի թափքում եղել է մոտ 50 երեխա, անվաթողը պայթելու հետեւանքով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել  խորը հեղեղատը:

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, հաղորդում է ՏԱՍՍ-ը: