Հավայան կզիներից Կաիլուա-Կոնայում ձկնորս է մահացել՝ փորձելով բռնել թրաձկանը, գրում է Honolulu Star-Advertiser թերթը:

Տղամարդը տեգով խոցել է ձկանը, ապա թռել ջուրը: Ամենայն հավանականությամբ, նա խճճվել է կարթաթելի մեջ եւ ձուկը կարողացել է նրան պատասխան հարված հասցնել, հաղորդում է Gazeta-ն:

Փրկարարները փորձել են փրկել 47-ամյա Ռենդի Լյանեսին, բայց հիվանդանոցում արձանագրվել է նրա մահը:

Ոստիկանությունը հետաքննում է տեղի ունեցածը: