ԱՄՆ Թեքսաս նահանգում՝ Փլեյնվյու քաղաքի մոտակայքում,  վթարի է ենթարկվել ոչ մեծ մի ինքնաթիռ։ Ինչպես տեղեկացնում են տեղական իշխանությունների ներկայացուցիչները, զոհվել է 3 մարդ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը, որի մոդելը դեռեւս պարզ չէ, սկսել է կորցնել արագությունը Հեյլի շրջանից թռիչք իրականացնելուց քիչ անց։ Օդանավը վայր է ընկել օդանավակայանի տարածքում եւ հրդեհվել։

Զոհերի անունները չեն հրապարակվում։ Տարվում է հետաքննություն։