ԵՄ միասնական ներքին շուկայի ստեղծման համար մինչեւ 2020թ. 1 տրլն եվրո ներդրում է անհրաժեշտ, սակայն Եվրամիությունում նախկինի պես ներդրումները քիչ են։ Այս մասին հայտարարել է ԵՄ էներգետիկ հարցեդրով հանձնալատար Միգել Արիաս Կանիետեն։
«Պարզ է, որ առաջիկա տարիներին մեզ շատ ներդրումներ են պետք։ Մեր գնահատականներով մինչեւ 2020թ. պետք է 1 տրլն եվրո։ Իրականում միասնական էներգետիկ շուկայի ստեղծման միակ խոչընդոտը ներդրումների պակասն է։ Անհրաժեշտ է ակտիվացնել մասնավոր ներդրումները»,- ասել է հանձնակատարը Բեռլինում կայացած կոնֆերանսի ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























