Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը ստիպված է սահմանափակել իր տեղաշարժը: Նա, սովորաբար, ամառներն անց է կացնում ԱՄՆ-ում, որտեղ իր սեփական տանը բնակվում է նրա կինը՝ Տատյանան։
Սակայն այս ամառային արձակուրդները ամուսիները կանցկացնեն առանձին։ Բանն այն է, որ բժիշկները դերասանին արգելել են ինքնաթիռով երկար ճանապարհորդություններ կատարել։
«Ես հետազոտվեցի մայրաքաղաքի սրտաբանական կլինիկաներից մեկում։ Իմ կյանքին ոչինչ չի սպառնում, սակայն սիրտը պետք է մի քիչ պահպանել։ Տեսեք, թե ինչ է կատարվում այս շոգին փողոցում։ Նույնիսկ առողջ մարդիկ չեն դիմանում։ Այդ պատճառով ստիպված եղա հետաձգել ԱՄՆ այցելությունս։ Կմնամ Մոսկվայում եւ այստեղ կզբաղվեմ ընթացիկ գործերով»,-ասել է դերասանը։
Հիշեցնենք, որ հուլսի 14-ին Ջիգարխանյանը հոսպիտալացվել էր, իր խոսքով` հերթական հետազոտության համար։



























