Նելսոն Մանդելայի բարեգործական մանկական հիմնադրամը հերքել է «արյունոտ» ալմաստներ ստանալու փաստը, որ իբր Նաոմի Քեմփբելին էր նվիրել Լիբերիայի նախկին նախագահ Չառլզ Թեյլորը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով հիմնադրամի ներկայացուցչին:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, օգոստոսի 5-ին Հաագայի միջազգային դատարանում ընթացել է «արյունոտ» ալմաստների՝ Լիբերիայի նախկին նախագահ Չառլզ Թեյլորի գործով դատաքննությունը: Նա պատմել է, որ երբ քնած է եղել, իր դուռը թակել են երկու անհայտ անձիք, եւ մի փոքրիկ պարկ են տվել՝ ասելով, որ դա նվեր է: Նվերը նա տեսել է միայն հաջորդ առավոտյան, եւ պարզվել է, որ դրանք փոքրիկ, ու կեղտոտ քարեր են: Այդ քարերից մեկն էլ եղել է «արյունոտ ալմաստը», որը ճանաչում են աշխարհի բոլոր ոսկերիչները:
Մոդելը նշել , որ նախկինում վախեցել է պամել ճշմարտությունը եւ ցուցմունքներ տալ բռնապետի դեմ:
Չառլզ Թեյլորը մեղադրվում է ռազմական եւ մարդկության դեմ հանցագործություններում: Մեղադրական կողմը պնդում է, որ 1991-2002 թվականներին Սիերա-Լեոնեում տեղի ուենցած քաղաքացիական պատերազմի ժամանակ նա զինել եւ աջակցել է ահաբեկչական Միացյալ հեղափոխական ճակատին:
Ենթադրվում է, որ ալմաստները սեւամորթ գեղեցկուհուն նվիրել են 1997թ. ՀԱՀ նախագահ Նելսոն Մանդելայի կազմակերպած երեկույթի ժամանակ:




























