«Դյուցազուն» ամենամյա համաբանակային մրցույթը զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ժամկետային եւ պայմանագրային զինծառայողներին ու սպաներին իրենց հմտությունները բացահայտելու, մարտավարամասնագիտական գիտելիքներն ամրապնդելու, իսկ ամենակարեւորըª մարզումների, ֆիզիկական ու հոգեբանական զանազան արգելքների ու փորձությունների հաղթահարման միջոցով կամային հատկանիշները զարգացնելու եւ մարտունակությունը պահպանելու յուրօրինակ հնարավորություն է ընձեռում:
Այս տարի «Դյուցազուն» որակավորման մրցույթը մեկնարկել է մայիսի 25-ին: Ստուգատեսը սկսվել է ֆիզիկական պատրաստության ստուգողական վարժություններով, այնուհետեւ անցկացվել են հաջորդ փուլերով նախատեսված ստուգումներª հրաձգություն, օդադեսանտային պատրաստության պարապմունքներ` ներառյալ վերգետնյա պատրաստություն եւ պարաշուտային դարսումներ, թռիչքներª ուղղաթիռից: Հունիսի 12-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կայացել է արգելագոտու հաղթահարում վարժությունը, այնուհետեւ` գիշերային պայմաններում ստուգվել են զինծառայողների մարտավարամասնագիտական գիտելիքներն ու կարողությունները, այն էª տեղանքի բնական եւ արհեստական արգելքների հաղթահարում:
Երթարշավից հետո՝ հունիսի 13-ին, զորամասի տարածքում անցկացվել է «Դյուցազուն» համաբանակային մրցույթի եզրափակիչ փուլը, որին հետեւել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ: Եզրափակիչ փուլում անցկացված ձեռնամարտի եւ բազմամարտի արդյունքում ընտրվեցին լավագույն զինծառայողները, որոնց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնեց խորհրդանշական սեւ բերետներ: Բերետները կրելու իրավունք դյուցազունները կունենան մեկ տարվա ընթացքում՝ մինչեւ մյուս ստուգատեսը: Հաղթող ճանաչված զինծառայողների համար սահմանված է նաեւ ամենամսյա պարգեւավճար:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)





























