Հոլիվուդյան դերասանուհի 42-ամյա Ջուլիա Ռոբերթսը հայտարարել է, որ ինքը հինդուիստ է: «Ես դավանում եմ հինդուիզմ»,-հայտարարել է  Ջուլիա Ռոբերթսը: Դերասանուհու մայրը կաթոլիկ է եղել, իսկ հայրը՝ բապտիստ: Դերասանուհին որոշել է հինդուիզմ դավանել «Կեր, աղոթիր ու սիրիր» ֆիլմի նկարահանումների ժամանակ:  Նկարահանումները տեղի են ունեցել Իտալիայում, Հնդկաստանում եւ Բալիի կղզում:

Այցելելով հինավուրց հնդկական սրբավայրեր, Ռոբերթսը չի կարողացել անտարբեր մնալ դրանց նկատմամբ: Այժմ դերասանուհին պարբերաբար այցելում է հնդկական տաճար: Նոր ֆիլմում Ջուլիա Ռոբերթսը մարմնավորում է ամուսնալուծված մի կնոջ, ով ուղեւորվում է ճամփորդության՝ գտնելու ինքն իրեն: Աշխարհայացքի փոփոխությունն անդրադարձել է նաեւ պլաստիկ վիրաբուժության վերաբերյալ Ջուլիա Ռոբերթսի դիրքորոշման վրա: Այժմ նա հավաստիացնում է, որ իր երեխաները պետք է իրենց մոր դեմքին տեսնեն նրա ապրած տարիները: