Սպիտակ տան նախկին շեֆ խոհարար Ուոլթեր Շեյբը հունիսի 22-ին մահացած է հայտնաբերվել Նյու Մեքսիկոյի լեռներում, հայտնում է CNN-ը։
Շեյբը անհետ կորած էր համարվում հունիսի 13-ից։ Նրա անհետացման մասին ոստիկանությանը տեղյակ էր պահել նրա հարազատներից մեկը։
Նրա մարմինը հայտնաբերվել էր անհետացման ենթադրյալ վայրից ոչ հեռու՝ լեռների միջեւ ընկած կածանի վրա։ Ենթադրվում է, որ 61-ամյա խոհարարը որոշել էր միայնակ շրջել լեռներում։ Շեյբի մահվան պատճառները պարզվում են, գրում է Lenta-ն։
Շեյբը Սպիտակ տան խոհարարն է եղել 10 տարի։ 1994թ. նրան վարձել էր այն ժամանակվա առաջին տիկին Հիլարի Քլինթոնը։





























