Ճապոնիայում սաստիկ շոգի պատճառով ստացած ջերմային հարվածից մահացել են 3 մարդ։ Հունիսի 15-21-ը ծանր ջերմային հարվածի ախտանիշներով բժշկի է դիմել 672 մարդ, որոնցից  200-ը հոսպիտալացվել են։ Հիմնականում դրանք ծեր մարդիկ են, որոնք ծանր են տանում շոգը, գրում է ՄԿ-ն։

Հիմնականում դրանք Օկինավա կղզու բնակիչներ են։ Ջերմաստիճանն այնտեղ գիշերային ժամերին չի նվազում 28-29 աստիճանից։