Պակիստանում սաստիկ շոգի պատճառով զոհվածների թիվը հասել է 572-ի, հայտնում է News International-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր 474 զոհի մասին։ Կարաչիում ջերմաստիճանը անցյալ հանգստյան օրերին բարձրացել էր մինեչւ 45 աստիճան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Երկրի որոշ հատվածներում սաստիկ շոգի ֆոնին էլեկտրաէներգիայի անջատումները բողոքի ալիք են առաջ բերել։

Օդերեւութաբանները առաջիկա օրերին հորդառատ անձրեւներ են կանխատեսում, որից հետո ջերմաստիճանը նորից կբարձրանա։