Կոլումբիայի հյուսիսում պայթել է Black Hawk («Սեւ բազե») ռազմական ուղղաթիռը։ Միջադեպի հետեւանքով զոհվել է 4 զինվոր, եւս 2-ը վիրավոր են։ Իշխանությունները ուղղաթիռի ականապատման մեջ մեղադրում են FARC ձախ արմատական խմբավորման մասնակիցներին, հայտնում է El Heraldo-ն։

Ուղղաթիռը գետնի վրա է եղել։ Զինվորականները կարծում են, որ ապստամբները այն պայթեցրել են  հատուկ լիցքի միջոցով։ Ուղղաթիռի մեջ եղել է 15 մարդ, գրում է  Gazeta-ն։