ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը  Հայաստանի իշխանություններին կոչ է արել անմիջապես հետաքննել Երեւանում ցուցարարների վրա հարձակվելու դեպքերը։

Նրա խոսքով՝ լրագրողների անվտանգությունը պետք է ապահովվի։ «Մամուլը իրավունք ունի լուսաբանել հանրային միջոցառումները, եւ լրագրողները պետք է  ի վիճակի լինեն իրադարձությունները մեկնաբանել ազատ եւ ապահով՝ չվախենալով հետապնդումներից եւ վախի մթնոլորտից»,- հայտարարել է Միյատովիչը։

ԵԱՀԿ ներկայացուցիչը նաեւ կոչ է արել իշխանություններին միջոցներ ձեռնարկել մամուլի ներկայացուցիչների նկատմամբ իրավապահների կողմից զսպվածություն ցուցաբերելու համար։

Ինչպես հայտնում է ԵԱՀԿ կայքը, հայկական տարբեր լրատվամիջոցների լրագրողները, որոնց թվում՝ Ազատություն ռադիոկայանի, Hetq.am-ի, Gala TV-ի, «Հայկական ժամանակի», PanArmenian.net-ի, Epress.am-ի, 1in.am-ի եւ News.am-ի լրագրողները բռնության են ենթարկվել եւ բերման են ենթարկվել ոստիկանական բաժին։