Հայաստանի տարածքում, հունիսի 26-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 26-ին կնվազի 3-4 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում հունիսի 26-ին գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +30+32։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +18+23,
Կոտայքում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +18+23,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +18+23,
Լոռիում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+24,
Տավուշում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+26,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +18+23,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +28+31,
Արարատում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +30+32,
Արմավիրում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +30+32,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +18+23,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +30+32,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +22+25,
Արցախում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +27+30:





























