Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշման կասեցումը  քաղաքական որոշում է լինելու, և որոշողը երկրի նախագահը պետք է լինի։ Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողներին ասաց ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության նիստին այսօր արած հայտարարությանը` էլեկտրաէներգիայի թանկացման անխուսափելիության վերաբերյալ։

 «Կառավարաության նիստին վարչապետի արած հայտարարությունը նախնական եմ համարում, եթե տեսնեն, որ իրավիճակը սրվում է, քաղաքացիական պայքարը աճում է, կվերանայեն իրենց որոշումը։ Վարչապետն ընդամենը գնահատում է ձախողումների,  ծախսերի, կորուստների վերականգնման հնարավորությունը, և վերականգնումը տեսնում 7 տոկոս թանակցմամբ։ Սակայն, իմ կարծիքով, ողջ պատասխանատվությունը Սերժ Սարգսյանի վրա է և նա պետք է կայացնի որոշումը»,-ասաց Լյուդմիլա Սարգսյանը։ 

Նշենք, որ այսօր՝ հունիսի 25-ին, կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է էլեկտրաէներգիայի թանկացմանը, հայտարարելով, որ հնարավոր չէր չգնալ այդ քայլին: