Վրացական Airzena-Georgian Airways ավիաընկերությունը հունիսի 29-ից կիրականացնի Թբիլիսի-Երեւան-Թբիլիսի կանոնավոր չվերթներ: Համապատասխան թույլտվությունն ընկերությունն արդեն ստացել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության քաղավիացիայի գործակալությունից:

Թռիչքները կիրականացվեն շաբաթական չորս անգամ: Ավիատոմսի գինը կսկսի 55 եվրոյից (մոտ 29 հազ. դրամ):

Չվերթները կիրականացվեն Boeing 737  եւ CRJ օդանավերով։