Երեւանը շրջանցող մայրուղու համար նոր հողեր են հատկացրել։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 25-ին կայացած Կառավարության նիստում։ Տարածքները կհատկացվեն Երեւանին հարակից Արգավանդ եւ Գետափնյա գյուղերում։
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Զարգացման Ասիական բանկի միջոցներով «Հյուսիս-Հարավ» տրանսհայկական մայրուղու շրջանակներում եւ նպատակ ունի բեռնատար մեքենաների երթեւեկությունը իրականացնել մայրաքաղաքը շրջանցելով։Մայրուղին Արշակունյաց պողոտան միացնելու է Արտաշատի մայրուղու հետ, իսկ Արգավանդի ճանապարհային հանգույցը՝ Աշտարակի մայրուղու հետ։





























