«Արարատբանկ» ԲԲԸ զուտ շահույթը 2014թ. կազմել է 2 մլրդ 843 մլն դրամ։ Այս մասին ասված է բանկի ամենամյա ֆինանսական հաշվետվության մեջ, որը ներկայացվել է հունիսի 26-ին։
Կապիտալի շահութաբերությունը (ROE) կազմել է 14.1 տոկոս, իսկ ակտիվներինը (ROA)՝ 2.3 տոկոս։
Հիշեցնենք, որ «Արարատբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերն են «Ֆլեշ» ՍՊԸ-ն, (64,24%), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (25%) եւ Rural Impulse Fund II SA ընկերությունը։





























