Կոլումբիայի գլխավոր դատախազությունը երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսից պահանջել է դադարեցնել Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի ապստամբների հետ խաղաղ բանակցություններն այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն դադարեցրել իրենց ահաբեկչական գործունեությունը։

«Վերջին շաբաթներին աճել են ապստամբների կողմից խաղաղ բնակչության նկատմամբ հարձակման դեպքերը։ Դրանք մարտական գործողություններ չեն, այլ մարդու միջազգային իրավունքների լուրջ ոտնահարումներ»,- մեջբերում է El Heraldo-ն գլխավոր դատախազության տարածած հայտարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Այս կապակցությամբ դատախազությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել բանակցային գործընթացը, որը շարունակվում է 2012թ.-ից։