Արգենտինայում հայերը երախտագիության պատարագ են մատուցել Հռոմի Պապին՝ ի նշան երախտիքի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար։
Արգենտինահայերը հունիսի 24-ին աղոթել են Բուենոս Այրեսի մայր տաճարում եւ շնորհակալություն հայտնել Ֆրանցիսկոս Պապին։ Պատարագը կարդացել է կարդինալ Մարիո Պոլին եւ արքեպիսկոպոս Գիսակ Մուրադյանը, գրում է Prensa Armenia-ն։
Պատարագին ներկա են եղել Հայաստանի եւ Լիբանանի դեսպանները, այլ դիվանագետներ եւ հայկական համայնքի ներկայացուցիչներ։
Կարդինալ Պոլին նշել է Հռոմի Պապի խիզախ դիրքորոշումը, որով նա դատապարտել է 20-րդ դարի 3 ցեղասպանությունները, որոնք կատարվել են Թուրքիայի կողմից, Ստալինի կողմից եւ նացիստների կողմից։





























