Ռեժիսոր Ալեքսանդր Վալովը, ով հինգ տարի առաջ պոռնոֆիլմ էր նկարել Սահակաշվիլիի եւ Տիմոշենկոյի մասին, նոր «գլուխգործոցի» վրա է աշխատում, որտեղ խոսքը գնալու է կոլխոզի աշխատակից Լուկայի եւ մոսկովյան կթվորուհիների մասին: Մի խոսքով՝ ֆիլմը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին է:

Մեղմ պոռնոյի ժանրով նկարահանվելիք «Բատկայի երջանկությունը» ֆիլմի սցենարով, Լուկայի կոլտնտեսություն է այցելում Արեւմտյան պատվիրակություն, եւ նախագահը հյուրերին հաճոյանալու համար մոդելի արտաքինով կթվորուհիների է բերում: Հաղորդում է «Նովի ռեգիոնը»՝ վկայակոչելով Rzeczpospolita լեհական թերթը:

Վալովը ֆիլմի աշխատանքները սկսել է դեռ 2006թ., բայց այդպես էլ չի հասցրել ավարտին: Աշխատանքը դադարեցվել էր, քանի որ գլխավոր դերակատարը մերժել էր նկարահանումներից: 

Բելառուսի դատախազությունն արդեն խոստացել է քրեական գործ հարուցել ռեժիսորի դեմ՝ նախագահին վարկաբեկելու համար, իսկ բելառուս ռեժիսորները խոստացել են պոռնոյին պատասխանել Մեդվեդեւի եւ Պուտինի բարդ փոխհարաբերությունների մասին ֆիլմով: