«Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի  գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը դեռ Հայաստան չի վերադարձել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյանը:

Նա նշեց, որ հայտնի չէ՝ երբ Եվգենի Բիբինը կվերադառնա Հայաստան: Նրա Մոսկվայում մնալը պայմանավորված է մի շարք խորհրդակցությունների մասնակցելու անհրաժեշտությամբ: Նատալյա Սարջանյանը հերքեց քրեական գործ հարուցելու, ՀԷՑ-ի տնօրենին ձերբակալելու մասին լուրերը: Մամուլի խոսնակը հերքեց նաեւ ՀԷՑ-ի վաճառքի մասին լուրերը, իսկ թե երբ կարվի աուդիտը, չի կարող ասել:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: