Լիբիայի արեւելյան Դերնա քաղաքում մեքենայի պայթյունից առնվազն 5 մարդ է զոհվել, մոտ 10-ը՝ վիրավորվել։

Համաձայն որոշ տեղեկությունների՝ պայթել են մի քանի ականապատ մեքենա։

Անցյալ տարի Տրիպոլիում իշխանությունը գրավել էին իլսամիստական խմբավորումները, իսկ այս պահին միջազգայնորեն ճանաչված կառավարության զորքերը մարտեր են մղում մայրաքաղաքի ծայրամասերում, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։