Գերմանական Der Spiegel պարբերականը պնդում է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները հետեւում են իր գործողություններին։ Այս մասին ասված է պարբերականի հրապարակած հոդվածում։

Պարբերականի տեղեկություններով՝ 2011թ.  ԿՀՎ ղեկավարությունը Գերմանիայի կանցլերի գերատեսչությունում հատուկ ծառայությունները համակարգող Գյունթեր Հայսին տեղյակ էր պահել այն մասին, որ գերմանական ամսագիրը շփում ունի կառավարական մարմինների հետ, փոխանցում է Gazeta-ն։

Այս կապակցությամբ պարբերականը ենթադրում է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները կարող են գաղտնալսել խմբագրության աշխատակիցների հեռախոսները։ Պարբերականը դիմել է գլխավոր դատախազին՝ պահանջելով հետաքննություն սկսել։