ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 5-ին, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը վերջին հրաժեշտն է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող, ճանաչված շախմատային մեկնաբան Գագիկ Հովհաննիսյանին` նրա ընտանիքի անդամների, հարազատների, գործընկերների և բազմաթիվ շախմատասերների հետ միասին:
Հանրապետության Նախագահը նաև ցավակացական հեռագիր է հղել Հովհաննիսյանների ընտանիքին:
«Գագիկ Հովհաննիսյանն իր երկարամյա գործունեությամբ նպաստել է Հայաստանում շախմատի զարգացմանը, կրթել և դաստիարակել լրագրողների սերունդներ, եղել հայ շախմատի պատմության անխոնջ տարեգիրը:
Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,-ասված է նախագահի ցավակցական հեռագրում:





























