Բրիտանական մամուլը հայտնել է մաշկի տարբեր գույն ունեցող նոր երկվորյակների մասին։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, խոսքը 4-ամյա Բոբի եւ Ռայլի Ջորջերի մասին է։ Նրանց մայրը սպիտակամորթ է, իսկ հայրը՝ տարբեր ռասաների խառնուրդ։

Երբ կինը հղի էր, բժիշկները կարծիք էին հայտնել, որ հնարավորությունը, թե երեխաները տարբեր գույնի մաշկ կունենան, միլիոնից մեկն է։ Այնպես է ստացվել, որ Բոբին սպիտակամորթ է եւ կապուտաչյա, իսկ Ռայլին՝ ավելի թուխ մաշկով ու շագանակագույն աչքերով, գրում է Gazeta-ն։

Երկվորյակները ծնվել էին 2011թ. դեկտեմբերին։ Ի սկզբանե նրանք միանման են եղել։ Արտաքին տարբերություններն սկսել են ի հայտ 6 շաբաթական հասակում։