Գերմանիայում հանգստյան օրերին անսովոր շոգ է եղել։ Ջերմաստիճանը նոր  ռեկորդ է սահմանել՝ հասնելով 40.3 աստիճանի, գրում է DPA-ն։

Երկրի օդերեւութաբանական ծառայության տեղեկություններով՝ ջերմաստիճանի սնդիկը նման ջերմաստիճան է գրանցվել կիրակի կեսօրին Բավարիայի Քիցինգեն քաղաքում։ Այս ցուցանիշը գերազանցել է 2003թ. ջերմաստիճանի ռեկորդը 0.1 աստիճանով։

Գործակալությունը հայտնում է, որ հովանալու փորձերը վատ վախճան են ունեցել. լճերում եւ լողավազաններում լողալիս 12 մարդ է խեղդվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։