ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ Ղարաբաղում խաղաղության հասնելու համար տարվող աշխատանքներին։ Այս մասին իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի  համանախագահ Ջեյմս Ուորլքիը։

Նրա խոսքով՝ Վաշինգթոնում կայացած հանդիպումների ընթացքում համանախագահները ԱՄՆ-ից լսել են, որ Վաշինգթոնը պատրաստ է աշխատել Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուորլիքը հայտնել էր Պետդեպում, ՊՆ-ում եւ ԱԱԽ-ում կայանալիք հանդիպումների մասին, որոնց ընթացքում միջնորդները կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը։