Շիրակի մարզի Հոռոմ գյուղում ինքնասպանություն է գործել 53-ամյա տղամարդ: NEWS.am-ի տեղեկություններով՝ հուլիսի 8-ին Սամվել Ա.-ին հայտնաբերել են իր քրոջ տանը՝ կախված վիճակում: Նա ինքնասպանություն էր գործել տանը կից մարագի երկաթյա դռան շրջանակից հակի թելով կախվելու միջոցով:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ասում են, թե Սամվել Ա.-ն տառապում էր շիզոֆրենիա հիվանդությամբ: