Արմավիրի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխված 3-ամյա Անյուտա Ա.-ի վիճակը բավարար է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին հիվանդանոցից:
Նա նշեց, որ երեխան որեւէ գանգատ չի ունեցել, պարզապես նրա մոտ հայտնաբերվել է աղիքային սալմոնելյոզ բացիլակրություն եւ քանի որ նա կարող է լինել վարակի աղբյուր շրջապատի համար, ուստի՝ հոսպիտալացրել են: Նրան հետազոտում են, տարբեր անալիզներ վերցնում, այդ ամենի ավարտից հետո դուրս կգրեն:
Մեզ հայտնեցին նաեւ, որ Անյուտա Ա.-ն Արմավիրից է, թիվ 4 մանկապարտեզի սան է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին, ժամը 15.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աղիքային սալմոնելյոզ բացիլակրություն» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 2012 թ. ծնված Անյուտա Ա.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանգամանքները պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն:



























