Աբովյանի նորընտիր քաղաքապետ Վահագն Գեւորգյանը կադրային փոփոխություններ է կատարում: NEWS.am-ի տեղեկություններով՝ արդեն 3 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից: Նրանք տարբեր բաժինների շարքային աշխատակիցներ են՝ պայմանագրային հիմունքներով: Առաջիկայում այլ պաշտոնանկություններ եւս կլինեն, այդ թվում՝ տեղակալների մակարդակով:
Մեր տեղեկություններով՝ քաղաքապետը որոշել է նաեւ կառուցվածքային փոփոխություններ կատարել, ինչը եւս կհանգեցի աշխատատեղերի կրճատման: Նա մտերիմ շրջապատում ասել է, թե ցանկանում է քաղաքապետարանը համալրել աբովյանցիներով եւ երիտասարդ կադրերով:



























