Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հուլիսի 14-16-ը կայցելի Վրաստան եւ Հայաստան: Այս մասին հայտնում է խորհրդի մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տուսկը Վրաստանում կլինի հուլիսի 14-15-ը, իսկ Հայաստան կժամանի հուլիսի 16-ին:

Հայաստանն ու Վրաստանը Եվրամիության «Արեւելյան  գործընկերության» ծրագրի անդամներ են, որն ուղղված է ԵՄ-ի հետ  տնտեսական եւ քաղաքական ասոցացմանը:

Վրաստանը 2014թ. հուլիսին ստորագրել էր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, որի վավերացման գործընթացը շարունակվում է ԵՄ 28 երկրների խորհրդարաններում: