Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտային պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել. Նա մեղադրվում է խաբեբայության, հարկերից խուսափելու եւ փողերի լվացման մեջ, հաղորդում է այդ երկրի դատախազությունը:
Կոռուպցիոն հանցագործությունները, որոնցում կասկածվում է Պոնտան, վերաբերում են 2007-2008 թվականներին, երբ նա Ռումինիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունում որպես իրավաբան էր աշխատում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հունիսի սկզբին Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը Վիկտոր Պոնտայից պահանջել է հրաժարական տալ՝ կոռուպցիոն սկանդալի պատճառով:
Նախորդ տարվա նոյեմբերին Պոնտան պարտություն է կրել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ զիջելով Յոհանիսին:





























