Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Պետական ֆիսկալ ծառայության ղեկավար Ռոման Նասիրովին հանձնարարել է աշխատանքից հեռացնել Անդրկարպատյան մաքսատան բոլոր աշխատակիցներին, պետից մինչեւ վերջին բանվորը: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի կառավարության կայքը:
«Մաքսատան գործունեությունն ապահովելու համար կառավարության ղեկավարը հանձնարարել է մաքսատան աշխատակիցներ ուղարկել երկրի այլ շրջաններից»,-ասված է հաղորդագրությունում:
Վարչապետը ՆԳՆ-ին հանձնարարել է հետաքննություն սկսել «մաքսանենգության փաստերի եւ մաքսատան աշխատակիցների չարաշահումների հարցով եւ քրեական գործ հարուցել»:





























