Բրիտանական գահի երկրորդ թագաժառանգ արքայազն Վիլյամը երկուշաբթի աշխատանքի է անցել շտապ օգնության ուղղաթիռի օդաչուի պաշտոնում։ Եղիսաբեթ 2-րդ թագուհու թոռը աշխատանքի է անցել ընկերությունում, որը պատասխանատու է Արեւելյան Անգլիայի արտակարգ բժշկական ծառայության ուղղաթիռների գործունեության համար։
«Սա իմ առաջին աշխատանքային օրն է, եւ ես մի փոքր հուզված եմ։ Մենք սկսում ենք Քեմբրիջի թաց հրապարակից, եւ ես անհամբերությամբ սպասում եմ աշխատանքին։ Ես կաշխատեմ գործի դնել իմ բոլոր ունակությունները»,-ասել է Վիլյամը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։





























