Կամերունի  հյուսիսում 2 ահաբեկչական ակտի պատճառով զոհվել է առնվազն 11 մարդ։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

Ըստ առկա տեղեկությունների՝ երկուշաբթի գիշերը Ֆոտոկոլ քաղաքում 2 պայթյուն  է որոտացել։ Մահապարտ ահաբեկիչների նպատակն է եղել Կամերունի բանակի ռազմական ճամբարը։ Իշխանությունները կատարվածի մեջ կասկածում են «Բոկո Հարամ» խմբավորմանը, գրում է ՏԱՍՍ-ը։